Առաջարկվում է արգելել մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստան. Էկոնոմիկայի փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Առաջարկվում է արգելել Հայաստանի Հանրապետություն մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
«Կառավարությունը և Էկոնոմիկայի նախարարությունը իր ամբողջ գործիքակազմով կսատարեն տնտեսվարողներին վերադասավորվել և գտնել նոր շուկաներ: Այլընտրանքներ կան, քանի որ այն ապրանքները որոնք ներմուծվում են, միայն Թուրքիայում չեն արտադրվում, ապրանքների դեֆիցիտ եւ գների թանկացում չի լինելու»,-ասում է նա:
Մանրամասները` տեսանյութում: