211652_close_icon
views-count26738 դիտում article-date 14:35 17-10-2020

Սիրելի, քաղաքացիներ, թիկունքից մի հարվածեք, այլ օգնեք մեզ՝ բժիշկներիս․ Արմեն Մուրադյան

Այսօր ունենք արձանագրված Covid19-ի նոր 1540 (39.1%) դեպք․ սիրելի, հարգելի քաղաքացիներ, թիկունքից մի հարվածեք այլ օգնեք մեզ՝ բժիշկներիս։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն մուրադյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Խնդրում եմ, հորդորում եմ խստագույնս պահպանեք հակահամաճարակային բոլոր կանոնները։ Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արեք դա հանուն բոլորիս առողջության, հանուն մեր առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի համար, հավատացեք դա բխում է բոլորիս շահերից։ Հարգեք գիշեր ցերեկ անտրտունջ աշխատող Բուժաշխատողների խնդրանքը։ Հայեր ջան, միացեք բժիշկներին և կռվեք այս պատերազմի՝ համավարակի դեմ հանուն բոլորիս առողջության։ Չէ, որ Բժիշկները տվել են ձեզ այս պատերազմում կիրառվող հիմնական զենքերն ու մարտավարությունը՝ պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ ու անընդհատ ախտահանել ձեռքերը և չախտահանված ձեռքերով չդիպչել դեմքին։ Հավատացեք ինձ՝ օգտագործելով ու կիրառելով այս մարտավարական զենքերը մենք միասին կհաղթենք Covid-19-ին։ Եվ ուրեմն, միացեք Սպիտակ Բանակին և հաստատ միասին կհաղթենք անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր