211652_close_icon
views-count1803 դիտում article-date 13:51 17-10-2020

Եթե տուժում է քաղաքացիական բնակչությունը, դա նրանց մեղքով է, որ ռազմական տեխնիկան կայանել են քաղաքացիական բնակավայրերում. Դավիթ Բաբայան

ԱՀ նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանը հրթիռակոծում է Ստեփանակերտը, Շուշին ու մյուս խաղաղ բնակավայրերը, ի՞նչ է, սպասում են, որ մենք տեղներս նստենք ու պատերազմենք միայն մարտի դաշտո՞ւմ, ինչպես եղել է Արցախի առաջին կամ 2016 թվականի ապրիլյան պատերազմների ժամանակ։ Բնական է, որ եթե նրանք պատերազմում են ու թիրախավորում են մեր քաղաքներն ու գյուղերը, ցեղասպանություն են իրականացնում, մենք պետք է համարժեք պատասխան տանք։ Սակայն մենք չենք թիրախավորում քաղաքացիական օբյեկտները, մեր հիմնական թիրախները ռազմական օբյեկտներն են և իրենք էլ շատ նենգ քաղաքականություն են վարում՝ ռազմական տարբեր տեխնիկաներ, հատկապես՝ հրետանի, բնակելի թաղամասերում։ Այս դեպքում մենք ստիպված ենք չեզոքացնել այն կետերը, որտեղից մահ է սփռվում Արցախի վրա, հետևաբար՝ եթե տուժում է քաղաքացիական բնակչությունը, դա նրանց մեղքով է, որ ռազմական տեխնիկան կայանել են քաղաքացիական բնակավայրերում»:

Նմանատիպ նյութեր