18887 դիտում
10:11 17-10-2020
Հայկական կողմի հաղթանակը լավագույն հանգուցալուծումն է․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Սա անսպասելի երևույթ չէ, որովհետև տարիներ ի վեր Արցախի հարցն անլուծելի է մնացել: Հրադադարը չվերածվեց հաշտության և խաղաղության: Հետևաբար, կատարվածն ախուսափելի էր, մանավանդ որ Թուրքիան գրգռիչ դերակատարություն ունեցավ այս բոլորի մեջ: Պատճառն էլ շատ պարզ է. Թուրքիայի նախագահը վերջին տարիներին դիմում է զանազան արկածախնդրությունների, որպեսզի իր ներքին իշխանությունն ամրապնդի ու ապահովված պահի՝ դժգոհների ուշադրությունն ուղղելով դեպի արտերկիր:
Այդ արկածախնդրությունները, անշուշտ, նաև գաղափարախոսական բնույթ ունեն: Մի կողմից՝ Միջին Արևելքի կամ Հյուսիսային Աֆրիկայի մեջ այդ բոլորը կատարվում են «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գաղափարախոսությանը զուգահեռ, ինչի պատճառով էլ ահաբեկչություններն իրականացվել են, իսկ Արևմտյան Միջերկրականում կատարվածը, դեպի Կովկաս տարածումը, նույնիսկ հետզհետե Հյուսիսային Կիպրոսում կատարվող միջամտությունները վկայում են նախագահ Էրդողանի արկածախնդրությունների, ճառ ասելու երևույթի մասին: Աստեղ նույնպես գրգռիչ դեր ունեցավ և, անշուշտ, դիմեց աններելի մի քայլի՝ Արցախի դեմ նետելով սիրիացի ահաբեկիչների, իսլամական արմատական ահաբեկիչների:
Այդ բոլորի գոյությունը ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար, ներառյալ՝ Ադրբեջանի, լուրջ սպառնալիք է, լուրջ վտանգ: Այս պահին ահաբեկիչներից, իբր, օգտվող Ադրբեջանի իշխանությունները չեն գիտակցում, բայց շատ հավանական է, որ մոտ ապագայում լուրջ խնդիրներ ունենան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2185 դիտում
13:14 01-11-2014
Սպանությունը երկար տարիներ ձգվող հակամարտության հանգուցալուծումն էր. տեսանյութ
2594 դիտում
18:36 27-01-2020
Ամենակարևորն անարյուն հանգուցալուծումն էր. Արման Սարգսյանը՝ «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպի մասին
Այս բաժնից
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»