211652_close_icon
views-count27770 դիտում article-date 00:01 17-10-2020

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված տնտեսագիտականի ուսանողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[url=https://news.am/arm/news/608333.html?fbclid=IwAR17YSp-SaEObcnwHFi6MBT1KuWiQ7knpW6EyxHuXvc54a_RtQrzPAcofCY]News.am[/url]-ը գրում է. Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված հերոսների թվում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները։ ՀՊՏՀ–ի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ զոհված զինծառայողների շարքում է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանող Կարեն Մարգարյանը: Նա Տավուշի մարզի Պառավաքար գյուղից էր: Կարենը բանակ էր զորակոչվել 2019թ. հունվարին՝ բոլոր քննությունները փայլուն հանձնելուց հետո: ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանի բնորոշմամբ՝ Կարենը բացառիկ ուսանող էր՝ խելացի, լավ սովորող, պարտաճանաչ, համեստ ու զուսպ։ Զոհվածների թվում է ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտության (հեռակա) առաջին կուրսի ուսանող, 20–ամյա Հայկ Եղիազարյանը։ Նա Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից էր, բանակ էր զորակոչվել 2019 հունվարին։ Ֆակուլտետի դեկան Նարեկ Կեսոյանի խոսքով՝ Հայկը բացառիկ անձնավորություն էր։ «Ե՛վ սովորում էր, և՛ աշխատում, և՛ նաև փառքով մեկնեց ծառայության։ Նա մեր բոլորի համար լավ ուսանողի, լավ քաղաքացու, հայրենասեր մարդու հրաշալի օրինակ էր»,- asue.am-ին ասել է Կեսոյանը։ Պատերազմում նահատակվել է նաև ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի հեռակա 1-ին կուրսի ուսանող, Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ 18–ամյա Համլետ Մեխակյանը։ «Պայծառ, լուսավոր ու կյանքով լի տղա էր Համլետը, հայրենիքի հանդեպ բարձր, բարձր պատասխանատվությամբ»,-բուհի կայքի թղթակցի հետ զրույցում նշել է կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը։ Հայրենիք պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել են նաև ֆինանսական ֆակուլտետի ֆինանսներ մասնագիտության 2–րդ կուրսից (հեռակա) Խաչատուր Միքայելյանը, ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Զաքար Սերոբյանը, ով ռազմաճակատ էր մեկնել որպես կամավոր, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ (2008-2013) Գառնիկ Մալխասյանը։ Զաքար Սերոբյանի մասին խոսելիս նրա համակուսեցի Տաթև Զաքարյանը նշել է. «Շատ նպատակներ կիսատ թողնելով գնաց, որ մեր նպատակները կիսատ չմնան…Զաքարը մեզ համար ավագ եղբոր պես էր, նա համակուրսեցիներից 3-4 տարով մեծ էր, ուստի նրան էինք վստահում կազմակերպական բոլոր հարցերը: Միշտ ժպտերես, կենսուրախ, բոլորին հասնող ու օգնող»։ [b]Խաչատուր Միքայելյան[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0464800001602878339856612.jpg[/img] [b]Հայկ Եղիազարյան[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0733683001602878365406259.jpg[/img] [b]Գառնիկ Մալխասյան[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0734408001602878392987595.jpg[/img] [b]Համլետ Մեխակյան[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0357588001602878424215307.jpg[/img] [b]Զաքար Սերոբյան[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0307354001602878457963360.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր