211652_close_icon
views-count446 դիտում article-date 22:58 16-10-2020

Աստված պահապան բոլոր զինվորներին. ՖԱ «Շիրակ»

Գյումրիի «Շիրակը» հայտարարությամբ է հանդես եկել ֆուտբոլի Հայաստանի առաջնության վերսկսման վերաբերյալ: «Հոկտեմբերի 17-ից վերսկսվում են VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի խաղերը: Առաջնության անցկացումն ունի օբյեկտիվ անհրաժեշտություն: Մասնակից թիմերից ամենադժվարը, թերևս, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի համար է, որովհետև թիմը խաղում է մեծամասամբ հայ ֆուտբոլիստներով, որոնց համար խաղադաշտ դուրս գալը բարդ է լինելու: «Շիրակ» ֆուտբոլային ընտանիքն այս օրերին, ցավոք, նաև կորուստներ ունեցավ: 4 մարզիկներ հերոսացան մարտի դաշտում: Ցավակցում ենք ընտանիքներին և կիսում կորստի ցավը: Բոլոր թիմերին հաջողություն եմ մաղթում: Աստված պահապան բոլոր զինվորներին»,- ասվում է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր