25165 դիտում
21:52 16-10-2020
ՄԻԵԴ-ը քիչ առաջ բավարարեց հայ դիմումատուների պահանջը՝ գերեվարված 2 զինծառայողների վերաբերյալ․ Արտակ Զեյնալյան
Իրավաբան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկու օր առաջ տեղեկացրել էինք, որ գերեվարված երկու զինծառայողների անունից հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դատարանը Ադրբեջանի կառավարությունից տեղեկատվություն պահանջելու մասին որոշում էր կայացրել՝ վերջնաժամկետ սահմանելով 22.10.2020թ։
Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ բացահայտված դրվագները՝ կրկին անգամ դիմում էր ներկայացվել Եվրոպական դատարանին և ներկայացվել էին Ադրբեջանի զինված ուժերի ներգրավվածությամբ ռազմագերիների նկատմամբ պատերազմական հանցագործություններ կատարելու վերաբերյալ ապացույցներ։
[b]
Դատարանը քիչ առաջ բավարարեց հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ [/b]
Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նշված զինծառայողների շահերը ներկայացնում են փաստաբան Սիրանուշ Սահակյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Մամլո հաղորդագրություն Երկու օր առաջ տեղեկացրել էինք, որ գերեվարված երկու զինծառայողների անունից հրատապ միջոց կիրառելու...
Опубликовано Artak Zeynalyan Пятница, 16 октября 2020 г.
Նմանատիպ նյութեր
29687 դիտում
19:51 06-10-2020
Քիչ առաջ ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց Թուրքիայի նկատմամբ
1883 դիտում
19:15 21-12-2022
ՄԻԵԴ-ը բավարարեց Հայաստանի պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ
979 դիտում
20:03 04-02-2023
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների 2020 թվականի երկու գործ մտել է բանավեճի փուլ. Արտակ Զեյնալյան․ news.am
Այս բաժնից
505 դիտում
11:52 26-11-2024
Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
1006 դիտում
11:44 26-11-2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ