211652_close_icon
views-count49601 դիտում article-date 20:44 16-10-2020

Թորոսգյուղի նահատակված զինվորը 4 եղբայր ունի․ նրանցից մեկն էլ պատերազմի դաշտում է՝ որպես բժիշկ. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/10/16/1144140/?fbclid=IwAR0waFActwoq8D1m3iMJwver8h4-O2-P_DD6Vp0H-3e5LWARtVcsfgfgqks]Aravot.am[/url]-ը գրում է. Արցախի դեմ սկսված ահաբեկչական պատերազմում նահատակվել է Շիրակի մարզի Թորոսգյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող Արման Յուրիկի Գրիգորյանը: Նա Շիրակի պետական համալսարանի սոցիալական բաժնի ուսանող էր․1-ին կուրսի 1-ին կիսամյակի ավարտին զորակոչվել էր Հայոց Բանակ։ Ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրեց նրա ազգական Մերի Աղաբաբյանը, Արմանը Գրիգորյանների բազմազավակ ընտանիքի 5 որդիներից մեկն էր, նա դեկտեմբերին դառնալու էր 19 տարեկան։ Նրա ավագ եղբայրը Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող է, համաճարակի տարածվելուն պես կամավոր աշխատում էր հիվանդանոցներում, պատերազմի սկսվելուց հետո էլ մասնակցում է վիրավոր զինծառայողների տեղափոխման ու բուժման աշխատանքներին։ Արմանը ավարտել էր Թորոսգյուղի միջնակարգ դպրոցը, հաճախել է Գյումրիի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, նաև՝ «Ընտանիք» կենտրոն։ Թորոսգյուղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանը Արմանին բնութագրում է որպես կեսուրախ, համարձակ, հնարամիտ, նախաձեռնող երիտասարդի։ Այս ծանր օրերին, երբ փոխտնօրենը անփորձանք ծառայություն է մաղթել նրան, ասել՝ շնորհակալ ու պարտական ենք ձեզ, Արմանը պատասխանել է՝ մեծ բան չենք անում։ Սա եղել է նրանց վերջին նամակագրությունը։ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/10/16/1144140/?fbclid=IwAR0waFActwoq8D1m3iMJwver8h4-O2-P_DD6Vp0H-3e5LWARtVcsfgfgqks]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր