211652_close_icon
views-count2118 դիտում article-date 20:32 16-10-2020

Մարտունիում ռմբակոծության հետևանքով վիրավորված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է. նա արդեն ժպտում է. ԲԿ-ի խոսնակ

Մարտունիում ադրբեջանական զինուժի ռմբակոծության հետևանքով վիրավորված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։ «Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է, շապիկին՝ Մոնթեն: Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2-ամյա Արծվիկի (տղա) վիճակն արդեն լավ է: Շնորհակալություն այս օրերի ուշադրության, ուղարկվող նվերների, զանգերի և սիրո համար: Փոխանցում ենք ամենը»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր