211652_close_icon
views-count3427 դիտում article-date 19:34 16-10-2020

Կրիշտիանու Ռոնալդու. Իտալիայի սպորտի նախարարը ստում է

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը վարակվել է կորոնավիրուսով, պատմել է իր ինքնազգացողության մասին: «Իմ հետ ամեն ինչ կարգին է, սիպտոմներ չունեմ: Նախորդ գիշեր լավ եմ քնել: Շնորհակալ եմ ձեր հաղորդագրությունների մասին: Հուսով եմ շուտով վերադառնալ մարզումներին»: Պորտուգալացին նաև պատասխանել է Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորային, որը Ռոնալդուին մեղադրել էր հակահամաճարակային կանոնները խախտելու մեջ: «Դա սուտ է, ես ոչինչ չեմ խախտել: «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հետ ամեն ինչ համաձայնեցնելով, մենք ամեն ինչ արել ենք համաձայն կանոնների: Մարդը, որի անունը չեմ տալիս, ասել էր, որ ես չեմ հարգում կանոնները, բայց դա սուտ է: Ես ոչ մեկի հետ չեմ շփվել, նույնիսկ՝ Թուրինում»:

Նմանատիպ նյութեր