211652_close_icon
views-count433 դիտում article-date 17:24 16-10-2020

Միկել Արտետա. «Արսենալը» գոհ է կազմից. անընդհատ բարելավվում ենք

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան գնահատել է թիմի մարտունակությունը: «Ես վստահ եմ նրանում, ինչ անում ենք: Դեռ շատ վաղ է խոսել, թե այս մրցաշրջանում ինչի կհասնենք, առջևում դեռ շատ խաղեր կան և թիմում շատ բան պիտի ուժեղացնենք: Մենք գիտենք, ինչ անել, և գիտակցում ենք ԱՊԼ-ում մրցակցության մակարդակը: Մենք գոհ ենք այս տրանսֆերային պատուհանում մեր ձեռքբերումներից և ամեն շաբաթ ավելի ու ավելի լավ է դառնում», ասել է Արտետան: Հոկտեմբերի 17-ին «Արսենալը» 5-րդ տուրի շրջանակներում արտագնա խաղում հանդիպելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Նմանատիպ նյութեր