8114 դիտում
15:49 16-10-2020
ՀՀ ԶՈՒ և Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հումանիտար հրադադարի պայմանները․ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները:
Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
«Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից»,- գրել է ՊՆ խոսնակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1111 դիտում
21:15 09-06-2023
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
241 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
244 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ