211652_close_icon
views-count51981 դիտում article-date 15:37 16-10-2020

2016 թվականին Հանրապետության հրապարակում հաղթական շքերթին մասնակցած մեծ թվով զինվորներ միացան ՀՀ վարչապետի և Արցախի նախագահի կոչերին. նրանք արդեն առաջնագծում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրեր առաջ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց համայն հայությանը՝ հայտնելով, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանության համար ամեն հայի մասնակցությունը անհրաժեշտություն է, ինչի շնորհիվ կամրապնդվի տևական ժամանակ թուրք-ադրբեջանական ահաբեկիչների դեմ հերոսական պայքար տանող հայ զինվորի, սպայի, հրամկազմի, կամավորականի, բժշկի, աշխարհազորայինի, կանանց արդար պայքարը։ Համայն հայությանը դիմեց նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ ՀՀ վարչապետի և Արցախի նախագահի կոչին մեծ թվով արձագանքներ են եղել, այդ թվում՝ 2016 թվականին Երևանի Հանրապետության հրապարակում հայոց հաղթանակած բանակի կազմավորման 25-ամյակին մասնակցած մեծ թվով զինվորներ, ովքեր այդ օրերին ծառայության էին, ու հիմա, անսալով ՀՀ զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատարի կոչին, միացել են առյուծ ու արծիվ զինվորներին, ովքեր սեպտեմբերի 27-ից պայքարի մեջ են մտել թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի հետ և արժանի հակահարված են տալիս բաշիբոզուկներին։ [b]SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ֆոտոռեպորտաժ՝ արված 2016 թվականին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած տարածաշրջանի ամենամարտունակ բանակի կազմավորման 25-ամյակին, որի մասնակիցների գերակշիռ մասն այս օրերին առաջնագծում է։ [/b] Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 166+
166+

Նմանատիպ նյութեր