211652_close_icon
views-count2363 դիտում article-date 13:03 16-10-2020

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել սենատոր Սալվինիին

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալական խոսք է հղել Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինիի հասցեին: «Շնորհակալություն ձեզ, սենատոր Սալվինի՝ արդարության և Արցախի ժողովորդի կյանքի իրավունքի մասին բարձրաձայնելու համար», գրել է հայ ֆուտբոլիստը: Նշենք, որ իտալացի գործիչը իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին և դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր