211652_close_icon
views-count4052 դիտում article-date 12:09 16-10-2020

Նողկալի է. Սերժ Թանկյանը դատապարտել է ադրբեջանցի դերասան երեխաների մասնակցությամբ կեղծ պրոպագանդան

«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը դատապարտել է լուսանկարը, որն ադրբեջանական իշխանությունները հրապարակել են՝ երեխայի բեմադրված լացի միջոցով հերթական կեղծ պրոպագանդան տարածելու համար։ «Միջազգային կարեկցանք ստանալու համար երեխա դերասանների օգտագործումը բնորոշ է Ադրբեջանի ստախոս կառավարությանը։ Գարշելի է»,- Instagram-ի իր էջում գրել է երաժիշտը: Հրապարակվել է նաև տեսանյութ, որում երևում է, որ երեխան «լացելուց» հետ ժպիտը դեմքին իջնում է աթոռից, իսկ վերջում լսվում է լուսանկարող խմբի մասնակիցներից մեկի ծիծաղը։ [img]https://st0.shamshyan.com/editor/083368100160283577686646.jpg[/img]

Նմանատիպ նյութեր