211652_close_icon
views-count3312 դիտում article-date 11:29 16-10-2020

«Թուրքերը դիվերսանտներ են ուղարկում, բայց մեր լեռները մեզ օգնում են». Коммерсантъ-ը պատմել է՝ ինչպես են ապրում և պատերազմում Արցախում. Tert.am

Ռուսական Коммерсантъ թերթի թղթակից Ալեքսանդր Չորնիխը և նրա լրագրողական թիմը շարունակում են գտնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Ելնելով տեղի ունեցող զարգացումներից՝ թղթակիցը եկել է այն եզրահանգման, որ ռազմական գործողությունների արագ ավարտի հեռանկարներ չկան, առավել ևս ԼՂ-ում երկու ժողովուրդների խաղաղ գոյատևումը նախկինի պես մշուշոտ է, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/16/artsakh/3421511?fbclid=IwAR38lAXi2u7FDA8KyFFPBIkDnDxPQiBrTHhHhWjXX_ZDGJrZKJgcz8Wi5-M]Tert.am[/url]-ը։ ԼՂ հարավային ուղղությունը շարունակում է մնալ ամենալարվածը: Սակայն ԼՂ-ի կողմից այնտեղ գնալն անհնար է: Մայրուղին հսկող զիվորականները զգուշացնում են՝ «Նույնիսկ մի՛ խցկվեք, չափազանց վտանգավոր է»: Լրագրողների թիմը ճանապարհին հայտնվում է մի լքված գյուղում, որտեղ շրջում են զինվորական հագուտով, զինված տղամարդիկ միայն: Այստեղից նրանք ուղևորվում են հիվանդանոց, որտեղ մանրակրկիտ հարցաքննվում են: Վերջապես գալիս է հիվանդանոցի գլխավոր բժիշկը: Նրա խոսքով, շատ են վիրավորները խաղաղ բնակիչների շրջանում, տարբեր գյուղերից են, այդ թվում՝ Հադրութից: «Բուժում ենք տեղում, Վիրավորումները բեկորային են, փամփուշտային չկա: Թշնամին խաղաղ բնակչության դեմ օգտագործում է ձեզ հայտնի բոլոր հեռահար զենքերը: Բոլորը, բացի ատոմային ռումբից»,- ասում է բժիշկը: Հադրութին մոտ մեկ այլ գյուղում լրագրողներին դիմավորում են տարեց տղամարդիկ՝ եղբայրներ Մանվել և Անուշավան Անուկյաննները: Նրանք պատմում են, որ գյուղում հաճախ են հրթիռներ ընկնում: Տղամարդիկ պատմել են, որ կանանց ու երեխաներին գյուղից ուղարկել են, մնացել են միայն տղամարդիկ: Նրանք ցերեկը քնում են, իսկ գիշերը հսկում գյուղը, որպեսզի կանխեն դիվերսանտների ներթափանցման փորձերը: «Երեք հոգով կանգնում ենք, չենք շարժվում, չենք շնչում, չենք խոսում: Թուրքերը դիվերսանտների են ուղարկում, բայց մեր լեռները մեզ օգնում են: Մենք այստեղ ամեն ձոր ու կիրճ, քար ու թուփ գիտենք, եթե դիվերսանտներ գան, մեր կողքով չեն կարող աննկատ անցնել, իսկ կրակել մենք դեռ նախորդ պատերազմից ենք սովորել»,-նշում եղբայրներից մեկը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/10/16/artsakh/3421511?fbclid=IwAR38lAXi2u7FDA8KyFFPBIkDnDxPQiBrTHhHhWjXX_ZDGJrZKJgcz8Wi5-M]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր