211652_close_icon
views-count14257 դիտում article-date 10:40 16-10-2020

Հրետակոծվել են Հադրութի Տող, Քաշաթաղի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը, Բերդաշենը, կարմիր Շուկան

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։ Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր