211652_close_icon
views-count24546 դիտում article-date 09:27 16-10-2020

Միլանը ճանաչեց Արցախի անկախությունը

Հայաստանի պատվավոր հյուպատոսի ներկայությամբ երեկ երեկոյան Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչող և թուրք-ադբեջանական ագրեսիան դատապարտող միջնորդությունը։ Դրանում կոչ է արվում Իտալիայի իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության վերականգնմանը, այլև վերջ դնել հանցագործության մեղսակցություն դարձող լռությանը։ Նախաձեռնության հեղինակը քաղխորհրդի անդամ Մաթեո Ֆորտեն է։ «1997-ից հետո, երբ քաղաքային խորհուրդը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Միլանը կրկին ճանապարհ է բացում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր