211652_close_icon
views-count51352 դիտում article-date 23:53 15-10-2020

Այսօր Արցախի Պաշտապնության բանակի հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է, ով այն նշում է զինակից ընկերների հետ առաջնագծում ՝ արժանի հակահարված տալով թուրք-ադրբեջանական ահաբեկիչներին

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այս օրերին ընդունված չէ ծննդյան օր շնորհավորել։ Բայց բացառություն անեմ, քանի որ մեր Բանակին է վերաբերում։ Այսօր մեր Բանակի նվիրյալներից մեկի ծննդյան օրն է։ Առաջին անգամ եմ հրապարակային շնորհավորում եղբորս՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանիս։ Հրապարակային եմ շնորհավորում, քանզի հեռախոսով էլ չեմ կարող դա անել։ Անցնող 18 օրերին անգամ մտքովս չի անցել նրա հեռախոսահամարը հավաքել։ Մենք արդեն վարժ ենք դրան, ընտանիքով վարժ ենք գրեթե 30 տարի։ Նա ու Ազատամարտով անցած, հիմա էլ գնդակոծության տակ դիմագրավող բուժքույր, քարինտակցի Ալվարդ հարսս դարձրեցին մեզ ռազմական, բանակային ընտանիք ու գերդաստան։ Թալինի արմատներով քանաքեռցին արդեն 28 տարի ու ընդմիշտ դարձավ արցախցի։ Չեմ կարող որեւէ ավելորդ բան ասել։ Պարզապես՝ եղբայրս, Գեներալ ջան։ Չես էլ կարդա, քանի որ բարեբախտաբար, այս սոցցանցային ճահճում չես էլ եղել երբեք, քո ծառայությունը, պարտքն ու պարտականությունն ես կատարել առանց դրա։ Ծնունդդ շնորհավոր։ Փառավոր գործիչ կաց, Ամեն պահ ճակատի մասին հարցնելիս, մտքովս Դու ես։ Գիտեմ, որ Խոժոռ դեմքովդ քեզ վստահված ցանկացած ճակատում անհնարն ես անելու ու անում ես, ինչպես այն օրը, երբ մի պահ պաշտոնական լրահոսում քեզ տեսա ու անակնկալի եկա։ Ժպտում էիր դժվարին հատվածում, գործողություն ղեկավարելիս։ Ախր դու առօրյա կյանքում անգամ չես ժպտում։ Ուր մնաց՝ այս օրերին։ Բութ մատով էլ ասում էիր՝ լյոխ լավ է լինելու։ Թերեւս քո պաշտելի հրամանատար Պետոյին էիր իմաց տալիս, որ հաղթելու եք։ Դե ուրեմն՝ ծնունդդ շնորհավոր, Հրամանատար եղբայր ջան։ Ծնողներդ քեզ ու իրենց թոռանը հաղթանակով են սպասում։ Հա, մեկ էլ՝ Չոլոյի ասած «ծմուկների ու մկլեզների» մասին հետո կխոսենք։ Դրանք անցողիկ են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Այս օրերին ընդունված չէ ծննդյան օր շնորհավորել։ Բայց բացառություն անեմ, քանի որ մեր Բանակին է վերաբերում։ Այսօր մեր...

Опубликовано Գեղամ Մանուկյան Четверг, 15 октября 2020 г.

Նմանատիպ նյութեր