211652_close_icon
views-count3489 դիտում article-date 21:18 15-10-2020

Արցախի ՄԻՊ-ը պատերազմական հանցագործություն է որակում ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ սա Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործության հերթական ապացույց է, որը տարածվել է ադրբեջանական աղբյուրից: «Ադրբեջանական սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները նվաստացնում և սպանում արցախցի ռազմագերիներին, որոնցից մեկը տարեց քաղաքացիական է: Մենք արդեն ունենք այսպիսի պատերազմական հանցագործությունների բազմաթիվ ապացույցներ, որոնք Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է: Ահա ադրբեջանական աղբյուրով ապացույցը»,- գրել է Բեգլարյանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության ուշադրության կենտրոնում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը: Դրա հիման վրա նյութեր են նախապատրաստվում ՄԻԵԴ դիմելու նպատակով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր