350 զոհ, 4 ԱԹՍ, 5 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ. Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 աթս, 5 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 350 զոհ: Հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ, 180 անօդաչու թռչող սարք, 546 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։