211652_close_icon
views-count14791 դիտում article-date 15:13 15-10-2020

Պեսկովը նշել է, թե որ դեպքում Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ կմտնեն

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում: Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Գլխավոր հարցն այստեղ՝ պատրա՞ստ են դրան, արդյոք, հակամարտող կողմերը, իսկ ավելի կոնկրետ՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Ցանկացած խաղաղապահների կամ դիտորդների տեղակայումը հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնության դեպքում »,-ասել է Պեսկովը լրագրողներին: Հիշեցնենք, որ այս հարցը քննարկվում է նաև ՀԱՊԿ-ում:

Նմանատիպ նյութեր