211652_close_icon
views-count123118 դիտում article-date 14:41 15-10-2020

Կրակոց՝ Երևանում. բերման ենթարկվածների մեջ է «Ադել ֆոյի Օ.Քլջյան» ՍՊԸ-ի 46-ամյա տնօրենը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 17։20-ի սահմաններում Տիչինայի փղոցոում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ վիճաբանություն է տեղի ունեցել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Արման Եղիազարյանի և Երևան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Արամ Քլջյանի միջև։ Վիճաբանության ժամանակ Ա. Քլջյանը իրեն պատկանող ատրճանակից մեկ անգամ կրակ է արձակել գետնին՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք։ Մալաթիայի ոստիկանները հայտնաբերել են վերջիններիս և բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ էլ Ա. Քլջյանը ներկայացրել է ատրճանակը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ համայնքաիյյ ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունք։ Վերջիններս բաց են թողնվել, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Քլջյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Ադել ֆոյի Օ.Քլջյան» ՍՊԸ-ի տնօրեն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր