Մարտունիում ռմբակոծության հետևանքով վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա. վիճակն արդեն կայուն է. ԲԿ խոսնակ
Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա: Փոքրիկի վիճակն արդեն կայուն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։
«Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա: Փոքրիկի վիճակն արդեն կայուն է:
Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում նա վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում:
Շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն, գտվում է անձնակազմի խիշտ ուշադրության տակ:
Մարտունի քաղաքի ռմբակոծության հետեւանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է»,- գրել է նա։