6561 դիտում
12:05 15-10-2020
ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել Հադրութում 5 անձանց սպանության ու գույքի կամայական ոչնչացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումները 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ օրվա առաջին կեսին, խախտելով 09.10.2020թ. ՌԴ Մոսկվա քաղաքում ձեռք բերված 10.10.2020թ. ժամը 12:00-ից հումանիտար զինադադարի վերաբերյալ պայմանները և 1949թ. օգոստոսի 12-ի «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևյան կոնվենցիայի պահանջներն ու միջազգային մարդասիրական իրավունքի մյուս նորմերը, ներխուժելով Արցախի Հանրապետության Հադրութ քաղաք, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ, հրազենի գործադրմամբ կյանքից զրկել են ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող թվով 5 քաղաքացիական անձանց, ինչպես նաև ռազմական անհրաժեշտությամբ չպայմանավորված՝ հրկիզել են քաղաքացիական անձանց տներ և այլ շինություններ՝ այդ եղանակով անօրինական, կամայական ոչնչացնելով մեծ չափերի գույք:
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված՝ ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 416-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ նյութեր
2516 դիտում
19:57 30-05-2017
Վարույթ է ընդունվել փաստաբան Իննեսսա Պետրոսյանին սպառնալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
1924 դիտում
17:22 20-09-2017
Վարույթ է ընդունվել երեխայի առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
Այս բաժնից
673 դիտում
17:23 08-11-2024
Մահացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը