211652_close_icon
views-count29292 դիտում article-date 20:35 14-10-2020

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է «Լոռիի» ֆուտզալի թիմի նախկին խաղացողը

«Լոռի» ՖԱ-ի մամուլի ծառայությունն ակումբի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ֆուտզալի թիմի նախկին խաղացող Դավիթ Մոսոյանը։ «Ցավակցում ենք ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված՝ Լոռի ՖԱ ֆուտզալի թիմի նախկին ֆուտբոլիստ Դավիթ Մոսոյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին: Հիշատակդ անմար ․ ․ ․»,- գրված է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր