211652_close_icon
views-count88056 դիտում article-date 19:24 14-10-2020

«Գեղա՛մ, ընտանիք, երեխա ունես, ո՞նց թե հայրենիքը վեր է ամեն ինչից». Հարազատները հիշում են կապիտան Գեղամի խոսքերը ու նոր են հասկանում, որ ոչինչ չէր շփոթում. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/10/14/1143351/?fbclid=IwAR3v8wsXLpH4qe1MKmvGprkJWx-gsw-VDOnhMF6xlvPpTy4TjvwTN2NDlJ0]Aravot.am[/url]-ը գրում է. Կապիտան Գեղամի հերոսական պատմությունների մասին Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղում բոլորը գիտեն: Ապրիլյան պատերազմին Գեղամի մասին հաղորդումներով, ռեպորտաժներով հիանում ու ոգեւորվում էինք, փրկել էր մարտական ընկերների կյանքը ու օրինակ դարձել շատ երիտասարդների համար: Երբ սեպտեմբերի 27-ին սկսեց Արցախի դեմ պատերազմը, արդեն 9 տարի հայրենիքին ծառայող Գեղամ Մեսրոպյանը շտապեց առաջնագիծ: Այդ որոշումը քննարկման չէր ենթարկվում: «Նա գիտեր՝ ուր էր գնում ու գիտեր՝ ինչ է լինելու: Վերջին անգամ զանգել էր իր կնոջը, ցանկություն էր առաջացել ընտանիքի բոլոր անդամների հետ խոսել, որ երբեւէ նման ցանկություն չէր ունենում, միայն կնոջ հետ էր սովորաբար խոսում ու ասելիքը փոխանցում նրա միջոցով: Վերջին անգամ մի քանի օր առաջ է զանգել, ուրախ է եղել, տրամադրությունը՝ տեղը»,- [url=https://www.aravot.am/2020/10/14/1143351/?fbclid=IwAR3v8wsXLpH4qe1MKmvGprkJWx-gsw-VDOnhMF6xlvPpTy4TjvwTN2NDlJ0]Aravot.am[/url]-ի հետ զրույցում պատմեց Գեղամի հարազատներից Անգելինա Ենգիբարյանը: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/10/14/1143351/?fbclid=IwAR3v8wsXLpH4qe1MKmvGprkJWx-gsw-VDOnhMF6xlvPpTy4TjvwTN2NDlJ0]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր