211652_close_icon
views-count2314 դիտում article-date 16:30 14-10-2020

«Վե՛րջ տվեք Ադրբեջանի ագրեսիային, աջակցե՛ք Հայաստանին». իսրայելցի ջութակահար Սերգեյ Օստրովսկի

Հանրաճանաչ իսրայելցի ջութակահար Սերգեյ Օստրովսկին աջակցություն է հայտնել Հայաստանին ու Արցախին։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Facebook-յան էջը։ «Անսահման մտահոգված եմ, որ նորից Թուրքիան Ադրբեջանի միջոցով հարձակվել է Հայաստանի վրա՝ Լեռնային Ղարաբաղում, եւ ռմբակոծում է հայկական քաղաքներն ու բնակչությանը։ Եվ շատ հիասթափված եմ, որ իմ երկիրը զինամթերք է վաճառում Ադրբեջանին։ Բիզնեսը պետք է ունենա գոնե մի քիչ բարոյական արժեքներ։ Վե՛րջ տվեք Ադրբեջանի ագրեսիային։ Աջակցե՛ք Հայաստանին»,- նշել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր