211652_close_icon
views-count79473 դիտում article-date 12:58 14-10-2020

Երեկ երկու զինծառայող է դուրս եկել Մատաղիսի անտառներից, 10 օր պահ մտած են եղել. Արծրուն Հովհաննիսյան. News.am

Երեկ Մատաղիսի ուղղությամբ երկու զինծառայող է դուրս եկել, 10 օր պահ մտած են եղել անտառներում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, փոխանցում է [url=https://news.am/arm/news/607838.html]News.am[/url]-ը։ «Մենք չենք կարող մեր զոհերի կամ անհետ կորածների հստակ թիվ հայտարարել, բայց նրանց, ում իդենտիֆիկացնում ենք, չենք կարող չասել»,-ասաց նա և հիշեցրեց, որ երկու խումբ ևս ավելի վաղ անտառներից դուրս է եկել: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանն իրենց զոհերի թիվը նույնիսկ չի ներկայացնում, իսկ հայկական կողմն ամեն օր, նույնիսկ օր է եղել, որ երկու անգամ ցուցակներ է հրապարակել: «Ամբողջ աշխարհն էլ գիտի, որ իրենք թաքցնում են, մենք չենք թաքցնում»,-ասաց նա և նշեց, որ հայկական կողմը թափանցիկ է աշխատում ոչ միայն աշխարհի հետ, այլ հայ ժողովրդի հետ:

Նմանատիպ նյութեր