211652_close_icon
views-count17162 դիտում article-date 11:20 14-10-2020

Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, որի ընթացքում նա կոչ է արել լիարժեք կատարել Մոսկվայում կողմերի ստանձնած կրակի դադարեցման պարտավորությունները: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը: «Բանակցությունների ընթացքում Սերգեյ Շոյգուն իր գործընկերներին կոչ է արել լիովին կատարել ադրբեջանական և հայկական կողմերի պարտավորությունները՝ համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների», - ասված է հաղորդագրությունում: Ադրբեջանն անտեսել է հոկտեմբերի 10-ից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Նմանատիպ նյութեր