211652_close_icon
views-count21015 դիտում article-date 22:00 13-10-2020

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Վերին և Ներքին Գետաշեն գյուղերի վարորդների 07-ն ու 09-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 63.3 կմ հատվածում բախվել են Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 23-ամյա Արշակ Մ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի և Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Մ.-ի վարած ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 07-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Ներքին Գետաշեն գյուղի Վերին Դուրյան թաղամասի բնակիչ, 59-ամյա Վրույր Մ.-ին պատկանող հողամասի երկաթե դարպասին և հայտնվել հողամասում: Վթարի հետևանքով Արշակ Մ.-ի ուղևոր, համագյուղացի, 20-ամյա Լևոն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+

Նմանատիպ նյութեր