211652_close_icon
views-count1974 դիտում article-date 21:06 13-10-2020

Արսեն Վենգեր. «Արսենալը» կարող է հաղթել ԱՊԼ-ում

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է թիմի հնարավորություններին՝ Միկել Արտետայի օրոք ԱՊԼ-ում հաղթելու վերաբերյալ: «Ես իսկապես կարծում եմ, որ այդ հնարավորությունները կան, քանի որ Արտետան լավ հարաբերություններ ունի թիմի հետ: Խաղացողները նրան աջակցում են: «Արսենալը» լավ ձեռքբերումներ արեց, վերջին երկու տարում նրանք բավական շատ փող ծախսեցին: Հանկարծ նման հսկայական ռեսուրսներ հայտնաբերվեցին. դա բավական զարմանալի է: Կարծում եմ, Արտետան բարձր մակարդակով անհրաժեշտ քանակի խաղացողներ ունի, այնպես որ, նրանք կարող են փորձել: Ինչո՞ւ ոչ», ասել է Վենգերը: «Արսենալը» «Լեսթերի» և «Լիվերպուլի» հետ ԱՊԼ-ի 4 տուրից հետո 9 միավորով կիսում է 3-5-րդ հորիզոնականները: Հաջորդ տուրում թիմը հանդիպելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Նմանատիպ նյութեր