211652_close_icon
views-count1965 դիտում article-date 20:58 13-10-2020

Ձեր երկրի և տարածաշրջանի պատմությունը ուսումնասիրեք անկախ աղբյուրներից. օպերային երգիչ Ռուբեն Էլբակյանը պատասխանել է ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի գրառմանը

Ֆրանսիայում բնակվող հայ օպերային երգիչ Ռուբեն Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի գրառմանը, որը, ինչպես Էլբակյանն է նկատում, անամոթաբար «հավանել էր» նրա կինը` սոպրանո Աննա Նետրեբկոն։ «Թանկագին Յուսիֆ Էյվազով, ձեր երկրի եւ տարածաշրջանի պատմությունը ուսումնասիրեք անկախ աղբյուրներից: Ադրբեջանը ստեղծվել է միայն 1920-ին ՝ բոլշևիկների կողմից, ի դեպ, այն, ինչը չհաջողվեց Աթաթուրքին 1918-ին, երբ նա ցանկանում էր գրավել Հարավային Կովկասը: Թեկուզ ծանոթացեք գեներալ Անտոն Դենիկինի զեկույցին, որում մասնավորապես ասված էր. «Ամեն ինչ, ադրբեջան անունից սկսած այս հանրապետությունում արհեստական է ...»,- գրել է երգիչը` ներկայացնելով Ադրբեջանի ստեղծման պատմությունը։ Վերջում նա հույս է հայտնել, որ ՌԴ նախագահ Պուտինը իմաստուն ընտրություն կկատարի, եթե ցանկանում է, որ Ռուսաստանը մնա գերտերություն։

Նմանատիպ նյութեր