211652_close_icon
views-count1783 դիտում article-date 18:54 13-10-2020

Ռոնալդուն վարակվել է կորոնավիրուսով

Պորտուգալիայի հավաքականի մամլո-ծառայությունը հայտնելէ, որ «Յուվենտուսի» 35-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վարակվել է կորոնավիրուսով: Ֆուտբոլիստը բաց կթողնի Ազգերի լիգայում Շվեդիայի հավաքականի հետ հանդիպումը: Նշվում է, որ Ռոնալդուի մոտ հիվանդությունն ընթանում է առանց սիպտոմների, նա արդեն մեկուսացված է թիմից: Այն բանից հետո, երբ Պորտուգալիայի հավաականում վարակման դեպք էր գրանցվել, թիմի խաղացողները նորից կորոնավիրուսի համար թեստ էին հանձնել: Ոչ մեկի մոտ վարակ չէր հայտնաբերվել: Նշենք, որ ավելի վաղ Ռոնալդուն հրաժարվել էր «Յուվենտուսի» հյուրանոցում պահպանել մեկուսացման կանոնները՝ հավաքականում խաղալու համար: Իտալական ակումբի երկու աշխատակից վարակվել էին կորոնավիրուսով և ֆուտբոլիստները պետք է երկշաբաթյա կարանտին անցնեին:

Նմանատիպ նյութեր