211652_close_icon
views-count3638 դիտում article-date 17:02 13-10-2020

Յուրա Մովսիսյանը դիմել է իր բոլոր թիմակիցներին. Sport.News.am

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/MovsisyanOfficial]էջում՝[/url] անդրադառնալով թուրք-ադրբեջանական ագրեսիային Արցախի ու Հայաստանի դեմ, հայտնում է [url=https://sport.news.am/arm/news/115644/]Sport.News.am[/url]-ը: «Սա ամբողջ աշխարհում իմ ոչ հայ եղբայրների ու քույրերի համար է: Իմ բոլոր թիմակիցների համար այն երկրներից, որտեղ ես խաղացել եմ: Հայերին սպանում են: Հրթիռներով ռմբակոծում են փոքրիկ երեխաների: Իմ բոլոր թիմակիցներին, որոնց հետ խաղացել եմ երկար տարիներ, կոչ եմ անում օգնել, ես ունեմ ձեր աջակցության կարիքը, որպեսզի բարձրաձայնեմ այս մասին»,- գրել է Յուրա Մովսիսյանը՝ տեղադրելով տեսանյութ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում հայերի բազմամարդ բողոքի խաղաղ ցույցից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր