Փոքրիկ դյուցազունը 2 մատով քաշել է ավտոմեքենան և հավաքված միջոցները նվիրաբերել Հայոց բանակին. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով քիչ առաջ ցուցադրեց փոքրիկ տղայի, ով 2 մատով քաշում էր ավտոմեքենան։
«Սա ակցիա է, որի արդյունքում ունենալու ենք միջոցներ՝ նվիրաբերված մեր բանակին։ Ոգևորիչ միջոցառում՝ երիտասարդների համար»,-ասաց Ա. Հովհաննիսյանը։
Միջոցառման մասնակիցները սկսեցին վանկարկել «հաղթում ենք»։