211652_close_icon
views-count3594 դիտում article-date 14:38 13-10-2020

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ

Հոկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։ Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ գնահատելով վերջինիս ներդրած ջանքերը երկու երկրների համագործակցության սերտացման և ժողովուրդների միջև կապերի առավել ամրապանդման գործում։ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև երկու ժողովուրդների պատմական առնչություններին, որոնց համար բոլոր ժամանակներում ամուր հիմք է հանդիսացել քրիստոնեական հավատը և որդեգրված քրիստոնեական արժեքները։ Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին, հումանիտար հրադադարի պայմանավորվածության խախտման հետևանքով ստեղծված իրավիճակին։

Նմանատիպ նյութեր