211652_close_icon
views-count170433 դիտում article-date 13:56 13-10-2020

Հետախուզում է հայտարարվել հանցագործ աշխարհում հայտնի «քրեական հեղինակություն» Նորատուսցի Արայի նկատմամբ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ոստիկանության Կենտրոնակամն բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 40-ամյա Արա Բանդուրյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հանցագործ աշխարհում հայտնի «քրեական հեղինակություն» Նորատուսցի Արան է, ով հետախուզվում է ՀՀ քր.օր-ի 223.3 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր