211652_close_icon
views-count66959 դիտում article-date 10:51 13-10-2020

Խոշոր ու ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի զինծառայողը Mitsubishi Pajero-ով մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի՝ 38-ամյա Օլեգ Ռաշիդով Ֆարիդովիչը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի ոլորաններում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 80 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Օ. Ռաշիդովն ու նրա ուղևոր՝ Գյումրիի բնակիչ, 26-ամյա Վանիկ Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյովա Սիմոնյանի գլխավորությամբ։ Մինչ տեղում աշխատում էին նույն վաշտի ավագ հետաքննիչներ Դավիթ Ասատրյանն ու Նաիրի Գասպարյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վարորդը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի գլխավորությամբ պարզել են, որ մահացածը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայում, ինչից հետո տեղեկությունը փոխանցվել է նշված ռազմաբազա, որտեղից ժամանել է օպերատիվ քննչական խումբը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր