211652_close_icon
views-count8497 դիտում article-date 10:23 13-10-2020

«50+…» նախաձեռնությունը սփյուռքում կձեւավորի մեկ միլիոնանոց հայկական բանակ. newsbook.am

Մեր ազգը պետք է դառնա բանակ, քանի որ մենք այլընտրանք չունենք, սփյուռքում բոլորս պետք է դառնանք զինվորներ։ Այս մասին Freenews.am-ի հետ զրույցում ասել է Լոս Անջելեսում բնակվող Լևոն Խաչատրյանը։ Վերջինս նշել է, որ հանուն Հայաստանի, Արցախի և առաջնագծում մարտնչող զինվորի, օրերս հանգանակություն են իրականացնել եւ հասույթն ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, սակայն դրանով միտք չունեն բավարարվելու, փոխանցում է [url=https://newsbook.am/?p=144900&l=am&fbclid=IwAR3LHqHOm5YmxNpkSmmUjswHu4g77DIZV5vFseC2L6QHLDvGxN_ecIfd9II]Newsbook.am[/url]-ը։ Այժմ աշխատում են շատ ավելի մեծ գաղափարի շուրջ. «Մեր նպատակն է՝ սփյուռքում բնակվող մեկ միլիոն մարդու համոզել, խնդրել, բացատրել, որպեսզի նրանք իրենց քրեդիտ քարտի հաշվից ամսական 50 դոլար փոխանցեն Համահայկական հիմնադրամին, պարզապես իրենց վճարումների մեջ նշեն ամսական այդքան գումար գանձել եւ մոռանան այդ մասին: Եթե մեկ միլիոն մարդ ամսական 50 դոլար փոխանցի մեր երկիրն ամսական կունենա 50․000․000 դոլար: Դա ահռելի գումար է: Եվ, եթե հիմնադրամն իրավասու չէ իր հասույթն ուղղել զենք զինամթերք գնելուն, ապա՝ թող պետությունն իր վրա վերցնի այդ գործը, իսկ հիմնադրամը հոգա պետության մշտական ծախսերը՝ տնտեսության զարգացման, ինֆրաստրուկտուրայի եւ այլն», — ասել է Լևոն Խաչատրյանը։ Հանգանակություն կատարողները հերթականությամբ համարակալվելու են, այսինքն՝ ամսական գումար փոխանցող ամեն հայ ունենալու է իր հերթական համարը: Լևոնը նշեց, որ իրենք արդեն խումբ են կազմել և փորձում են մարդկանց իրազեկել․ «Նախաձեռնությունը կոչվելու է «50+…», գաղափարի հեղինակները չորսս ենք՝ Մկո Մալխասյանը, Գոհար Վեզիրյանը, Հակոբ Ռուբինյանը եւ ես: Պատրաստվում ենք ֆլեշմոբեր անել, վիդեոներ նկարահանել և հնարավորինս բարձրաձայնել այս գաղափարի մասին»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://newsbook.am/?p=144900&l=am&fbclid=IwAR3LHqHOm5YmxNpkSmmUjswHu4g77DIZV5vFseC2L6QHLDvGxN_ecIfd9II]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր