211652_close_icon
views-count40054 դիտում article-date 10:06 13-10-2020

Այդ ճանապարհը պետք է փակվի՝ ինչ գնով էլ լինի. այս պատերազմը մաշեցրել է Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան

Օրեր առաջ ասել եմ, այսօր էլ ասում եմ՝ եթե հնարավոր չի կրակի դադարեցման հասնել, պետք է գործուն ջանքեր գործադրել դեպի Ադրբեջան ռազմական մատակարարումները դադարեցնելու կամ նվազագույնին հասցնելու ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ «Այս պատերազմը մաշեցրել է Ադրբեջանին, սակայն տարբեր երկրներից, տարատեսակ մատակարարումներով՝ սպառազինություն, զինամթերք, մարդկային ռեսուրս, փորձ է արվում սնուցել նրան։ Այդ ճանապարհը պետք է փակվի՝ ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ՝ դիվանագիտական, ԹԵ ՄԵԿ ԱՅԼ ՁԵՎՈՎ»,-նշել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր