211652_close_icon
views-count970 դիտում article-date 22:56 12-10-2020

Ռուս լրագրող Սեմյոն Պեգովն արձագանքել է Ադրբեջանում իր դեմ հարուցված քրեական գործին և հայտնել Արցախին նվիրված վավերագրական ֆիլմ նկարելու մտադրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/10/12/pegov/3419483?fbclid=IwAR3IShFG_3IAcqU35CZPyZyaqrbXDKSs2rKoSFzGE9IsZBMHwqzPXRH2scw]Tert.am[/url]-ը գրում է. Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը տեսանյութ է հրապակել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից՝ հայտնելով, որ ցանկանում է վավերագրական ֆիլմ պատրաստել Արցախում տեղի ունեցող մարտերի մասին, երբ իրավիճակը կայունանա և հնարավորություն ստեղծվի հանգիստ պայմաններում ներկայացնել կատարվածի ժամանակագրությունը: Լրագրողը նշել է, որ հատկապես ցանկանում է ուշադրություն հրավիրել խաղաղ բնակչության կորուստների և կրած վնասների վրա: Նշենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավելի վաղ քրեական գործ էր հարուցել զինթղթակցի նկատմամբ՝ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Անդրադառնալով քրեական գործի հարուցմանը՝ Պեգովը նշել է, որ ինքը բազմաթիվ սպառնալիքներ է ստացել նաև մինչ այս պահը և մեծ ուշադրություն չի դարձնում դրան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր