211652_close_icon
views-count5491 դիտում article-date 23:22 12-10-2020

Հադրութ քաղաքը գտնվում է Արցախի Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ

Արցախի Հադրութ քաղաքը գտնվում է Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ: Այս մասին հոկտեմբերի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, գրում է [url=https://artsakhpress.am/arm/news/133858/?fbclid=IwAR1QlLS6CS0QHBBgi94RqqUwBilP8JQc1oLJqTurCvGGdKla2zaEI-EFtdc]ԱՐՑԱԽՊՐԵՍ-[/url]ը: «Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական գործողությունները կասեցվել են, հակառակորդը հետ է շպրտվել: Հադրութ քաղաքը գտնվում է մեր Զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ»,- ասաց Հովհաննիսյանը: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն վերսկսել է ռազմական գործողությունները: «Ադրբեջանը չի կատարել և չի էլ պատրաստվել կատարել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, որ իրենք պատրաստ են եղել կատարելու դրանք, լիովին կեղծիք են»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ Ադրբեջանի գրոհները վերսկսվել են երեք-չորս ուղղություններով, Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են ծանր հրետանային միջոցներ, մարտական հարվածային ԱԹՍ-ներ, Թուրքիայի օդուժի աջակցությամբ հակառակորդը կատարել է նաև 36 մարտական թռիչք, որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ ՊԲ-ին հաջողվել է խոցել 1 ՍՈւ-25 գրոհիչ: Գիշերային ժամերին մարտական գործողությունների որոշակի թուլացումներ են լինում, այդ ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ն կատարում է զորքերի վերախմբավորումներ ու համալրումներ, որպեսզի վաղ առավոտյան նորից վերսկսի ռազմական գործողությունները:

Նմանատիպ նյութեր