211652_close_icon
views-count680 դիտում article-date 23:04 12-10-2020

Սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման աշխատանքները. ԱՀ ԱԻ պետական ծառայություն

ԱՀ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման աշխատանքները։ Այս Մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ ծառայությունը: Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 180 ռումբ։ Ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով` չպայթած զենք-զինամթերքը սակրավորները տեղափոխել են մայրաքաղաքից դուրս` անվտանգ վայր և ոչնչացրել։

Նմանատիպ նյութեր