211652_close_icon
views-count2229 դիտում article-date 19:47 12-10-2020

Խորեն Բայրամյան․ Ուրախ եմ ազգային հավաքականում առաջին գոլի համար

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Վրաստանի դեմ խաղում (2-2) խփեց իր առաջին գոլը ազգային թիմի կազմում։ Բայրամյանը խաղից հետո լուսանկար է հրապարակել Instagram-ում ու կիսվել իր ուրախությամբ հավաքականում առաջին գոլը խփելու կապակցությամբ, հայտնում է [url=https://armsport.am/2020/10/12/%d5%a2%d5%a1%d5%b5%d6%80%d5%a1%d5%b4%d5%b5%d5%a1%d5%b6%e2%80%a4-%d5%b8%d6%82%d6%80%d5%a1%d5%ad-%d5%a5%d5%b4-%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d6%84%d5%a1%d5%af%d5%a1/]Armsport.am[/url]-ը: «Շնորհակալ եմ բոլորին։ Ես շատ ուրախ եմ ազգային հավաքականում իմ առաջին գոլի համար։ Նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել քեզ, Մխիթարյա՛ն։ Դու մեծ վարպետ ես։ Շնորհակալ եմ քո հետ նույն թիմում խաղալու ու քեզնից սովորելու հնարավորության համար»,-գրել է Բայրամյանը։

Նմանատիպ նյութեր