211652_close_icon
views-count6897 դիտում article-date 13:35 12-10-2020

Մոսկվայում մեկնարկեց Մնացականյան-Լավրով հանդիպումը. ՈՒՂԻՂ

Մոսկվայում մեկնարկեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/1031322.html]Արմենպրես[/url]»-ի թղթակիցը: Այցը, որը կրում է պաշտոնական բնույթ, տևական ժամանակ ծրագրվում և նախապատրաստվում էր: Մոսկվայում նախատեսված է նաև ՀՀ ԱԳՆ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: ՌԴ ԱԳՆ-ում մեկնարկած հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության ողջ շրջանակը, արտաքին քաղաքական փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի գծով, գործակցությունը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում և այլ միջազգային հարթակներում: Տեղի կունենա մտքերի առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ։ Կքննարկվի Ռուսաստանի ԱԳՆ-ի և Հայաստանի ԱԳՆ-ի միջև 2020-2021 թթ. խորհրդատվությունների ծրագրի իրականացման ընթացքը: Երկխոսության առանցքային թեմաներից մեկը կդառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի քննարկումը։ 2020թ. հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման նպատակով կշարունակվի երկխոսությունը հակամարտության գոտում լարվածության թուլացման և առարկայական բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծման շուրջ, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր