211652_close_icon
views-count5051 դիտում article-date 11:52 12-10-2020

Այսպիսի պատկեր կարող է ստեղծվել աշխարհի ցանկացած մայրաքաղաքում, այդ թվում՝ Բաքվում. Աննա Հակոբյան

Այսպիսի պատկեր կարող է ստեղծվել աշխարհի ցանկացած մայրաքաղաքում, այդ թվում՝ Բաքվում, որտեղ խաղաղ բնակչությունը հենց այս պահին բռնակալ-ահաբեկիչ կլանի կողմից ճզմվելու վտանգի տակ է՝ առանց արտաքին աշխարհի հետ կապի եւ օգնության ակնկալիքի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել Լոս Անջելեսում կայացած ցույցից։ «1915 թվականին մենք չենք ոչնչացել եւ այսօր Սեր ենք սփռում աշխարհում։ Մի աշխարհ, որտեղ 100 հոգանոց ցանկացած ցույց ավարտվում է այրված մեքենաներով, ջարդուփշուր ու թալանված խանութներով, բռնություններով, ծեծ ու ջարդով, տարբեր մաշկի գույն ունեցող անմեղ մարդկանց գնդակահարություններով։ Արդեն մի քանի օր է, հայ ժողովուրդը բառիս բուն իմաստով Խաղաղություն, Ազատություն, Սեր եւ Արդարություն է «պարտադրում» աշխարհին»,-նշել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր