211652_close_icon
views-count16836 դիտում article-date 10:11 12-10-2020

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Սևանում բախվել են Nissan XTrail-ը, 2 Opel-ները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում Սևան քաղաքի Ս. Սևանցի և Նաիրյան փողոցների խաչմերուկում բախվել են Սևան քաղաքի բնակիչներ՝ 19-ամյա Ռոբերտ Սեդրակյանի վարած Nissan XTrail մակնիշի, 25-ամյա Վանիկ Խանզադյանի վարած Opel մակնիշի և Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Զիրոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Ռ. Սեդրակյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Սևանի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր