211652_close_icon
views-count63211 դիտում article-date 09:45 12-10-2020

Վիրավորվել է Ադրբեջանի համար զինյալներ հավաքագրող «Համզայի» պարագլուխը․ Լինդսի Սնել. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/10/11/1142589/?fbclid=IwAR2zLKB_VQyinTySC-bGchwCecO326U5iHvi2mscbqDPiDuqxRB-oPkZ0yA]aravot.am[/url]-ը գրում է. «Հետաքննող լրագրող Լինդսի Սնելը Թվիթերի իր էջում հայտնում է, որ ծանր վիրավորում է ստացել «Համզա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից Աբու Ջաբերը, որին Թուրքիան նշանակել էր գրոհայիններ հավաքագրելու համար։ «Համզայի» պարագլուխ Աբու Ջաբերը, որին Թուրքիան նշանակել էր զինյալներ հավաքագրելու և Ադրբեջան ուղարկելու համար, ծանր վիրավորվել է Ջաբալ Բարադում մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից։ Համզայի զինակիցը հայտնել է, որ իրենց կարծիքով դա Ադրբեջանում զոհված մի սիրիացու ընտանիքի անդամների կողմից կազմակերպված մահափորձ է եղել»,- գրել է լրագրողը։

Նմանատիպ նյութեր