211652_close_icon
views-count3756 դիտում article-date 09:15 12-10-2020

Մեծամասշտաբ բողոքի երթ՝ Լոս Անջելեսում. Արցախի դրոշը լուսարձակվել է Թուրքիայի հյուպատոսական շենքի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Լոս Անջելեսում հայ համայնքը բազմահազարանոց բողոքի խաղաղ ցույց է անցկացրել Թուրքիայի հյուպատոսության առջև: Ինչպես հայտնել է ամերիկյան abc7 հեռուստաալիքը, մինչև թուրքական հյուպատոսության ենքին հասնելը, հայ համայնքի ներկայացուցիչները խաղաղ երթ են անցկացրել՝ «Արցախը հարձակման տակ է. Խաղաղության երթ» կարգախոսի ներքո»։ Նրանք ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները և վանկարկել «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է» և «Թուրքիան մեղավոր է ռազմական հանցագործությունների համար»։ Բողոքի մեծ ակցիան ու երթը լուսաբանել են ամերիկյան առաջատար լրատվամիջոցները։ Բացի այդ, թուրքական հյուպատոսության շենքը հայերի ջանքերով լուսարձակվել է Արցախի դրոշով՝ հետևյալ գրառումներով. «#ASRTSAKHSTRONG» և «#PEACEFORARMENIA»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր